Համացանցում ժողովրդականություն է վայելում երիտասարդ բյութի-բլոգեր, 10-ամյա բրիտանացի Ջեք Բեննեթը, ով համացանցային սենսացիա է դարձել շնորհիվ դիմահարդարման իր հմտությունների։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Երիտասարդ վիզաժիստը բնակվում է Բերքշիրում (Անգլիա)։ Ջեքը մեծ ճանաչում է ստացել շնորհիվ դիմահարդարման տեսադասերի, որոնք նրա մայրը տեղադրել է Facebook-ում։
Այսօր Ջեքը տեսադասերով կիսվում է իր գաղափարներով և ներկայացնում դրանք իր Instagram-ում։ Ներկայում նա ավելի քան 330 հազար բաժանորդ ունի։











































