Իրականում Սիրիայում կռվում են ոչ թե 500 ամերիկացի զինվորականներ, ինչպես ավելի վաղ հայտարարել են ԱՄՆ իշխանությունները, այլ մոտ 2 հազար: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
500 ամերիկացի զինվորականների մասին է խոսել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի տնօրեն Քենեթ Մաքենզին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ օրերս Պենտագոնը պետք է բացահայտ հայտարարի Սիրիայում զինվորականների թվակազմի մասին:
Հիշեցնենք. Պենտագոնը ավելի վաղ հայտարարել է, որ Սիրիայում են գտնվում մի քանի հարյուր ամերիկացի զինվորականներ, որոնք զբաղվում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող տեղական ուժերի վարժանքներով: Սակայն ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններին նրանք չեն մասնակցում: Ամերիկացի զինծառայողները Սիրիայում են գտնվում առանց իշխանությունների թույլտվության:












































