ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ծառուկյանի ընկերությունների «մեգատեռորի» մասին հայտարարություններին: «Ինչի եք ինձ հարցնում, ես զարմանում եմ»,- նշեց Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ որևէ մեկին ինքը իրավունք չունի թիրախավորելու.«Հիմա ում մոտ ստուգում է իրականացվում, ես թիրախավորո՞ւմ եմ»,-հավելեց նա:











































