Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Ըստ նրա ՝այդ բանակցություններն անհրաժեշտ են և պետք է տեղի ունենան Բրյուսելում, որտեղ հիմա գտնվում է Պուչդեմոնը: Այս մասին Կատալոնիայի նախկին ղեկավարն ասել է գերմանական Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում:
Պուչդեմոնը նշել է, որ քաղաքական ապաստան չի խնդրի Բելգիայում: Նա ասել է. «Ես միանգամայն օրինական կերպով եմ ժամանել Բրյուսել և երբեք չեմ թաքնվել»:
«Ես ցանկանում եմ և պետք է խոսեմ վարչապետի հետ, քանի որ Կատալոնիայի հիմնախնդրի նման խնդիր Իսպանիայի ոչ մի այլ ինքնավարությունում չկա»,- ասել է Ռախոյը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք պատրա՞ստ է բանտում հայտնվել, եթե Բելգիայի դատարանը հաստատի իր արտահանձնումն Իսպանիային, Պուչդեմոնն ասել է, որ «այլընտրանք չկա» և «չէր ուզենա փախստական լինել», բայց կձգտի պաշտպանել իր իրավունքները:











































