Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլում Լեւոն Արոնյանը 4.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ 7-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Արոնյանը 4.5 կես միավորով գերազանցում է միանգամից ութ շախմատիստի:
8-րդ տուրում մրցաշարի հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:






































