Ամերիկուհի Քեյթ Մակլյուրը 266 հազար դոլար է հավաքել անօթևանի համար, ով իրեն գումար էր տվել բենզինի համար, հայտնում է The Washington post-ը։
Անցած ամիս, երբ 27-ամյա Մակլյուրը Ֆիլադելֆիա էր ուղևորվում, նրա մեքենայի բենզինը վերջացել է։ Ճանապարհի եզրին, որտեղ կանգնեցրել էր մեքենան աղջիկը, մոտեցել է անօթևան Ջոնի Բոբիտը։ Իմանալով, որ Մակլյուրը հայտնվել է դժվարին իրավիճակում, նա անձամբ է ուղևորվել լցակայան և վերջին 20 դոլարով բենզին գնել։ Աղջիկը կանխիկ գումար չի ունեցել Ջոնիին վճարելու համար, սակայն խոստացել է վերադառնալ։
Արդյունքում Քեյթը Ջոնիի համար դրամահավաք արշավ է գործարկել։ Նվիրատվություն է արել ավելի քան 9000 մարդ։











































