Tuesday, 30 06 2026
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Արցախի ԱԺ-ում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների ֆինանսավորման հարցերը

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հովիկ Ջիվանյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, որտեղ շարունակվել են «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները:

Ինչպես տեղեկացրեցին Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Համատեղ նիստում քննարկվել են ներկայացված նախագծով տարածքային կառավարման մարմինների եկամուտներն ու ծախսերը: Ներկայացնելով Ստեփանակերտի քաղաքապետարանի պահպանման ծախսը՝ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ 2018 թ. պետական բյուջեով նախատեսվում է 290 մլն 945 դրամ:

Հադրութի շրջանի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի հաղորդմամբ՝ վարչակազմի՝ 2018 թ. ծախսը կկազմի 122 մլն դրամ, ինչը 11 մլն-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված վարչակազմի սոցիալական բաժնի կարգավիճակի փոփոխությամբ:

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի տեղեկացմամբ 2018թ. վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 161մլն 318 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 11մլն 236 հազար դրամով: Սամվել Հայրիյանի խոսքով՝ նվազումը պայմանավորված է վարչակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի ենթակայության փոփոխմամբ:

Մարտակերտի շրջանի վարչակազմին 2018թ. բյուջեով հատկացվելիք գումարը, վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հաղորդման համաձայն, կկազմի 156 մլն 386 հազ. դրամ:

Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2018 թ., վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի փոխանցմամբ, կկազմի 180 մլն 524 հազ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 224 հազար դրամով:

Շահումյանի շրջանի ղեկավար Հարութ Մնացականյանի տեղեկացմամբ, գալիք տարում շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 103 մլն 373 հազ. դրամ:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ, վարչակազմի պահպանման ծախսերը 2018թ. կկազմեն 113 մլն 67 հազ. դրամ:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի փոխանցմամբ, շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 263 մլն 407 հազ. դրամ:

2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 24-ի համատեղ նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում