Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից առաջ Մոսկվան ուզում է Բաքվի ձեռքով սրել իրավիճակը

Սերգեյ Լավրովի այցի գլխավոր նպատակն այն էր, որ Մոսկվան ուզում է ասել՝ ինքը կա այս տարածաշրջանում, ակտիվ է, մեծ դեր ունի. ընդ որում՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն՝ Մերձավոր Արևելքում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ Սոչիում այս օրերին ՌԴ ղեկավարությունը հանդիպում է Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ՝ տարբեր ձևաչափերով, կլինի նաև նախագահների մակարդակով հանդիպումներ. «Հիմա սրանով նրանք ուզում են ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ևս մտնում են այդ առանցքի մեջ։ Բայց պարզ է, որ Ռուսաստանին նաև կոնկրետ հարցեր են հետաքրքրում։ Ադրբեջանի դեպքում երկու կարևոր հարց կա. նախ Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը ԵՏՄ-ին։ Ռուսաստանն ուզում էր հասկանալ, թե որքանով է դա իրական, և որքան հասկանում եմ, Ադրբեջանը մեծ արձագանք չտվեց, այսինքն՝ այդ հարցը ռեալ չէ։ Դրա համար Լավրովը Բաքվում հնչեցրեց երկրորդ կարևոր հարցը, ասելով՝ մի սպասեք արագ լուծում։ Քանի որ նա ԵՏՄ-ի հարցում բացասական պատասխան ստացավ, դրա համար նման ձևով պատասխանեց»։

Հարցին՝ իսկ եթե Ադրբեջանը համաձայներ մտնել ԵՏՄ, դրա գինը լինելու էր Ղարաբա՞ղը, քաղաքագետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդպես պրիմիտիվ է հարցը։ Այնպես չէ, որ եթե Ադրբեջանն ասեր՝ այո, մնում եմ ԵՏՄ, Ռուսաստանն էլ կասեր՝ խնդրեմ, վերցրեք Ղարաբաղը։ Ոչ, այպես չէ, բայց Լավրովը շոշափեց տրամադրությունները և հասկացավ, որ Բաքուն լուրջ չի վերաբերում ԵՏՄ անդամակցությանը։ Դրա համար էլ ասաց՝ Ղարաբաղի հարցում արագ լուծում մի սպասեք։ Եթե Ադրբեջանը մի փոքր դրական ազդակ տար, գուցե Լավրովը շեշտադրումները մի քիչ փոխեր»։

Մյուս կողմից, ըստ Ստեփան Գրիգորյանի, Ռուսաստանին այնքան էլ պետք չի, որ Ղարաբաղի հարցն այդքան արագ լուծվի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդելու այդ լծակը նա կկորցնի. «Նրանք լավ հասկանում են, որ եթե նույնիսկ հարցը լուծեն հօգուտ Ադրբեջանի, իրենք չգիտեն, թե դա ինչով է ավարտվելու իրենց համար»։

Դրանից զատ, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Լավրովը Բաքվում շոշափել է ԵՄ-ի հետ համագործակցության հարցը։ «Արևելյան գործընկերության գագաթնաժողովում լինելու է ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը, և այս նոր ձևաչափը Մոսկվային մտահոգում է։ Նրանք ուզում են հասկանալ, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանը այդ գագաթնաժողովի հռչակագրի մասին, որն ընդունվելու է նոյեմբերի 24-25-ին։ Եթե Ադրբեջանը դեմ լինի հռչակագրին, նա կարող է խանգարել նաև Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը»,- ընդգծեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում