Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Դավթաշենում բարդիներ հատած մարզադպրոցի տնօրենի գործի դատական քննությունն ավարտվեց

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց Ալեքսան Սամսոնյանի գործի դատական քննությունը:

51-ամյա Ալեքսան Սամսոնյանը հանրությանը առավել հայտնի դարձավ, երբ 2017 թվականի ապրիլի 8-ի առավոտյան՝ ժամը 10-ն անց 30-ին, Դավթաշենի 1-ին թաղամասի 36/2 հասցեի հարակից տարածքում բենզասղոցով ապօրինի հատեց 21 հատ բարդի:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ բարդիները անտառային ֆոնդի մեջ չմտնող կենսունակ ծառեր էին՝ 21-ից մինչև 43 սմ տրամագծերով: Երևան համայնքին պատճառվել է 1 միլիոն 920 հազար դրամի գույքային վնաս:

Ալեքսան Սամսոնյանը նախաննության սկզբում պնդում էր, թե ծառերը ոչ թե հատել, այլ կատարել է «խորը էտ»:

Նախաքննական մարմինը Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով:

Դատարանում Ալեքսան Սամսոնյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց, նրա միջնորդությամբ գործը քննվեց արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի առավ, որ գործի քննության ընթացքում՝ 2017 թվականի սեպտեմբերին, ազատության մեջ գտնվող Սամսոնյանը սեփական տեխնիկայով որպես կամավոր մասնակցել է Բյուրականի անտառի և Հրազդան քաղաքի խոտածածկ տարածքի հրդեհաշիջման աշխատանքներին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Ալեքսան Սամսոնյանը հոկտեմբերի 2-ին պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով:

Ալեքսան Սամսոնյանը սննդամթերքով օգնել է «Մարի Իզմիրլյան» մանկատանը և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնին:

Ալեքսան Սամսոնյանը Ապրիլյան պատերազմի հատուկ ֆոնդին օգնության նպատակով դեռ 2016 թվականի ապրիլի 9-ին փոխանցել էր 500 հազար դրամ:

Դավթաշենում բարդիների հատումից հետո Ալեքսան Սամսոնյանը «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տարածքում բարեգործական նպատակով տնկել է 120 հատ կանադական արծաթափայլ բարդի:

Ալեքսան Սամսոնյանն ամբողջությամբ հատուցել է հանցավոր արարքով Երևան համայնքին պատճառած նյութական վնասը:

Դատարանը հաշվի է առել, որ Ալեքսան Սամսոնյանի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 17, 12 և 9 տարեկան, ինչպես նաև՝ վատառողջ մայրը:

Ալեքսան Սամսոնյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվեց 6 ամիս ազատազրկման:

Այս պատժին հաշվեկցվեց նրա՝ կալանքի տակ գտնված 18 օրը, վերջնական պատիժ սահմանվեց 5 ամիս 12 օր ազատազրկում:

Այս պատիժն էլ պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում