Լատվիացիների մոտ մեկ երրորդը դժգոհ է Լատվիայում կյանքից և ուզում է արտագաղթել: Այս մասին վկայում են SKDS-ի հարցման արդյունքները:
Գործակալության ղեկավար Արնիս Կակտինշն իր թվիթերյան էջում հայտնել է, որ հարցվածների 13%-ը հաստատապես ասել է, որ կտեղափոխվեր Արևմուտքի երկրներից մեկը, 20%-ը համապատասխան հարցին ի պատասխան՝ նշել է, որ «ավելի շուտ այո, քան ոչ»: Այդպիսով, ընդհանուր առմամբ երկիրը կուզենար լքել հարցվածների 33%-ը: Հարցվածների 23%-ն ասել է, որ կնախընտրեր «ավելի շուտ մնալ, քան հեռանալ»:
SKDS-ի մեկ այլ հարցման արդյունքներով՝ «Ինչպիսին է հավանականությունը, որ առաջիկա տարիներին դուք կարող եք արտասահման մեկնել աշխատելու» հարցին ի պատասխան՝ մասնակիցների 4%-ը նշել է, որ դա շատ հնարավոր է և վստահություն է հայտնել, որ այդպես էլ կանի: 12%-ը նույնպես պատրաստ է մեկնել, բայց պակաս վստահ է, 5%-ը դժվարացել է պատասխանել, 20%-ն ասել է, որ ավելի շուտ կմնա, քան կմեկնի: