Իր փարթամ կազմվածքով հայտնի 30-ամյա ամերիկուհի Էշլի Գրեհեմը երազում է դառնալ Victoria’s Secret-ի առաջին plus size մոդելը։ Երեկ Շանհայում բրենդի ցուցադրությունից առաջ աղջիկն իր Instagram-ում տեղադրել էր լուսանկար, որին կից գրել էր. «Ես թևեր եմ ստացել»։
Աղջիկը ջանում է հայտնվել Victoria’s Secret-ի պոդիումում դեռևս անցած տարվանից։ Նա մեկնաբանություններում հավելել է. «Երբ ինձ առաջարկեն դուրս գալ Victoria’s Secret-ի ցուցադրության, ես կհամաձայնեմ»։
Էշլի Գրեհեմն ամենահայտնի plus size մոդելներից մեկն է։ Նա հասցրել է աշխատել բազմաթիվ հայտնի բրենդների և ամսագրերի հետ։
2017 թվականի հունվարին նա առաջին անգամ հայտնվել էր բրիտանական Vogue-ի շապիկին, բացի այդ, նա հասցրել է հայտնվել նաև Harper’s Bazaar, Glamour և Elle UK ամսագրերի շապիկներին, գովազդել ներքնազգեստներ ու լողազգեստներ։ Այս տարվա փետրվարից հանդիսանում է Michael Kors բրենդի դեմքը։ Վերջերս նա նաև մեմուարներ է հրապարակել իր դժվարին ճանապարհի մասին։




















































