Saturday, 27 06 2026
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից

Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացման խոսքը Ազգային ժողովի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանը նվիրված հատուկ նիստում.

«Սիրելի երեխաներ, հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր,

նախ բոլորիս շնորհավորում եմ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ:

Սա երեխաներին վերաբերող երկրորդ տոնն է պաշտոնական տոնացույցում, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ այն, ինչ, վերաբերում է երեխաներին, մշտապես դուրս է պաշտոնականության սահմաններից ու ձևաչափերից:

25 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը նույնպես վավերացրեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան: Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային նախաձեռնությանը` պաշտոնական խոսափողը տրամադրելով երեխաներին:

Երեխայի իրավունքներն ու դրանք պաշտպանելու պարտավորությունը մենք ամրագրել ենք նաև համապատասխան օրենսդրական հիմքով, նախ և առաջ, երկրի հիմնական օրենքով: ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները մասնավորապես արձանագրում են. երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան՝ հաշվի է առնվում իրեն վերաբերվող հարցերում:

«Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին»:

Սակայն մեր վերաբերմունքն ու ըմբռնումներն արձանագրել ենք ամենից առաջ մեր ազգային արժեհամակարգում: Չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ մեզանում, իսկապես, յուրահատուկ սրտացավություն կա ընտանիքի, երեխայի, նրա ապագայի ու ճակատագրի հանդեպ:

Այլ բան է, որ մեր ընկալումներում և ամենօրյա գործունեության մեջ դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի երեխաների համար ապահովենք ավելի բարեկեցիկ մանկություն: Հաճախ երեխայի իրավունքների պաշտպանություն ասվածը փորձում ենք տեղավորել մեր պատկերացումների շրջանակում` առանց հաշվի առնելու, թե ինչպես է երեխան ինքը պատկերացնում այդ ամենը: Այսօր, Ազգային ժողովի դահլիճում գումարված հատուկ նիստում, այս պատասխանատու և լսելի ամբիոնից մեր երեխաները կբարձրաձայնեն նաև իրենց պատկերացումները: Միասին պետք է խոսենք այն մասին, որ լավագույն փաստաթուղթն անգամ չի կարող երաշխավորել բավարար կենսապայմաններ և ապահով մանկություն երեխաների համար, եթե բոլորս, աշխարհի մարդիկ չգիտակցենք, որ երեխան իսկապես բարձրագույն արժեք է, այսօրվա իրավունքներով և ապագայի հույսերով: Մենք պետք է կեցության այնպիսի արժանապատիվ պայմաններ ստեղծենք, որպեսզի երեխաներն ապրեն ընտանիքում, ծնողի, հարազատի, ընտանեկան հովանու ներքո, ընտանեկան ջերմության պայմաններում:

Սա ևս մեկ հիշեցում է հասարակության, պետության, մարդու բարոյական պարտքի մասին առ այն, որ երեխայի լավագույն պաշտպանությունն ընտանեկան միջավայրի ապահովումն է, իսկ նրա զարգացման լավագույն երաշխիքը` ընտանիքը:

Երեխաների համաշխարհային օրը մեծահասակներին ընտանեկան, պետական, համաշխարհային մակարդակով ևս մեկ անգամ հիշեցնում է երեխաների` լիարժեք կյանքով ապրելու և երջանիկ մանկություն ունենալու, որակյալ բուժօգնություն ու կրթություն ստանալու, հանգստանալու, ֆիզիկական և հոգեբանական բռնությունից պաշտպանվելու, սեփական կարծիք ունենալու և մյուս իրավունքների մասին:

Հարգե’նք, պահպանե’նք ու պաշտպանե’նք այդ իրավունքները և ոչ միայն այսօր:

Ստեղծե’նք այն բարենպաստ միջավայրն ու բարեկեցիկ կենսապայմանները, որոնք յուրաքանչյուր երեխայի հնարավորություն կտան ապրել ու ժպտալ երջանիկ, խաղալ ու զարգանալ առողջ, աճել ու վստահորեն բարձրանալ կյանքի աստիճաններով:

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում անկաշկանդ ու անկեղծ մասնակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում