Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Գիրեսուն նահանգի Գյորելեի շրջանում շրջվել է Ստամբուլից Տրապիզոն ուղևորվող ավտոբուսը։ Վթարի հետևանքով ավտոբուսում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կենդանի այրվել է 10 մարդ։ 20 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ու այրվածքներ է ստացել։
Ընդհանուր առմամբ, ավտոբուսում գտնվել է ավելի քան 40 մարդ։
Ոստիկանության նախնական տեղեկություններով, վթարը կարող է տեղի ունեցած լինել ավտոբուսի վարորդի՝ ղեկին քնելու պատճառով։