Ռոստովում սրճարանի տերերն Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի դիմանկարները կպցրել են զուգարանի դռների վրա, հայտնում է wellnews-ը:
Լուսանկարը Facebook-ում հրապարակել է Պետդումային կից Տեղեկատվական հասարակության և ԶԼՄ-ների զարգացման փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը:
Սրճարանի այցելուները, ովքեր կորոշեն բնական կարիքը հոգալ, կտեսնեն Գալկինի պատկերը «М» տառով և Պուգաչովայինը՝ «Ж», որոնք կուղղորդեն զուգարանի տղամարդկանց և կանանց բաժիններ:
Արդյոք աստղային զույգը գիտի, թե որտեղ են փակցված իրենց դիմանկարները՝ հայտնի չէ:











































