Հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերն օրերս Մոսկվա է ժամանել, գրում է starhit.ru պորտալը:
Ռուսաստանի մայրաքաղաքում դերասանուհին ներկայացրել է իր նոր օծանելիքը: Շնորհանդեսից առաջ Փարքերը գնացել է ճաշելու քաղաքի կենտրոնում գտնվող վրացական ռեստորանում:
Փարքերը խորհուրդ է հարցրել ճաշացանկի հարցում: Նրա համար բերել են խաչապուրի, հավի մսով սացիվի, աջապսանդալ: Դերասանուհին պատվիրել է մեկ գավաթ կարմիր գինի: Հետաքրքիր է, բայց Փարքերն առանց թիկնապահների է եղել:














































