Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ԱԺ-ն ընդունեց նախագիծը. Բժիշկների դեմ բռնությունը կքրեականացվի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խիստ պատիժ սահմանել բժիշկների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու համար:

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 56, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 26 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով նշեց, որ ներկայացվել է առաջադիմական օրենսդրական նախաձեռնություն, որին իրենք կողմ են քվեարկելու:

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում ավելացնել դրույթ, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ`3-7 տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն 
ընդգծեց, որ խնդիրը երկար ժամանակ է, ինչ կա` շեշտելով, որ տարիներ շարունակ բուժաշխատողները նման հարցադրումներով դիմել են տարբեր պատգամավորների: «Ժամանակի ընթացքում նման նախագծերի պլան եղել է, սակայն որպես այդպիսին այն նախագիծ չի էլ դարձել: Ի՞նչ խնդիր է լուծելու այս օրենքի նախագիծը: Առաջին հերթին,  այս նախագիծը ունի կանխարգելիչ բնույթ: Բժշկի աշխատանքը չպետք է խոչընդոտվի: Բժշկի աշխատանքը մենք պետք է արժևորենք նաև նմանատիպ նախագծերով, որովհետև տարիներ շարունակ այս ամենը թողնվել է մարդկանց ինքնագիտակցության վրա, և վերջին տարիներին հաճախ ենք տեսնում, որ բժիշկների աշխատանքը խոչընդոտվում է բռնությամբ: Ցավոք, նաև ունեցել ենք բժշկի մահվան դեպք, որից հետո մենք փորձեցինք հանդես գալ նման նախաձեռնությամբ»,- նշեց Ավագյանը:

Նրա խոսքով` եթե իրենց գործունեության ընթացքում բժիշկները սխալ են թույլ տալիս, նման արարքը քրեորեն պատժվում է: Պատգամավորն ասաց, որ առաջարկվող նախագծով նաև որոշակի հավասարության նշեն դնելն է: «Մենք այս նախագիծը նախաձեռնել ենք, որպեսզի կանխենք բժիշկների աշխատանքը բռնությամբ խոչընդոտելու դեպքերը: Այս նախագիծը հավանության է արժանացել գրեթե բոլոր բժիշկների կողմից: Տարիներ շարունակ սա մեծ խնդիր է եղել, որին մենք պետք է լուծում տանք: Ես կարծում եմ, որ այս օրենքի նախագծի ընդունումից հետո … մենք կկարողանանք զսպել բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը: Սա զսպող նախագիծ է, ոչ թե պատժող»,- մանրամասնեց Ավագյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում