Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ

Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակը պարտադիր պետք է լուծում ստանա

Սահմանադրական դատարանի՝ Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը հակասահմանադրական ճանաչելուց հետո սահմանադրագետները նշում են, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր ընտրություններ նշանակվեն, քանի որ ներկայիս ավագանին չգործող մարմին է արդեն։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, թեև Սահմանադրական դատարանի որոշումը շատ նորմալ և օբյեկտիվ է համարում, սակայն նշում է, որ դա չի վերաբերում քաղաքապետարանի կամ ավագանու կատարած գործունեությանը, նրանք հակասահմանադրական որևէ քայլ չեն կատարել։ Այստեղ, նրա խոսքով, հակասություն կա օրենքի և Սահմանադրության միջև, և մինչև մարտի 31-ը այդ խոչընդոտները պետք է հարթվեն։

Մինչ այդ Վանաձորի ավագանին նոյեմբերի 23-ին ավագանու նիստ կգումարի։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս ընթացքում Մամիկոն Ասլանյանին հաջողվել է համոզել Վանաձորի՝ ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորած թեկնածու Արկադի Փելեշյանին մասնակցել ավագանու նիստերին, փոխարենը նրան առաջարկվել է փոխքաղաքապետի պաշտոնը։

ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակին չեն անդրադարձել։ Նրա կարծիքով՝ խնդիրը, որն առկախված է, պետք է մի օր պարտադիր լուծում ստանա. «Թե ինչպիսի լուծում, այդ մասին էլ չեմ մտածել»։

Անդրադառնալով Արկադի Փելեշյանի՝ փոխքաղաքապետ դառնալու մասին շրջանառվող լուրերին՝ նա նշեց, որ այս հարցը նույնպես չեն քննարկել. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս օրերին ՀՎԿ և մյուս ավագանիների հետ փորձո՞ւմ է պայմանավորվել: Նա նշեց, որ իրենք հիմա իրենց առօրյա աշխատանքով են զբաղված։ «Նոյեմբերի 23-ին նիստ ենք նշանակել, նոյեմբերի 23-ին կերևա՝ ինչ ենք անում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, որ ամեն ամիս իրենք պարտավոր են նիստ գումարել։ Իսկ այն, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ավագանու որոշումները, Մամիկոն Ասլանյանը նշեց, որ ՏԻՄ օրենքը այս պահին որևէ մեկը չի վերացրել։ Նրա խոսքով՝ առանց ՏԻՄ օրենքի որևէ տեղական ինքնակառավարման մարմին չի կարող գործել։

«Սահմանադրական դատարանը դրա համար ժամկետ է տվել մինչև մարտի 31-ը, հետևաբար այդ ընթացքում մենք պարտավոր ենք նիստեր հրավիրել, իսկ կկայանա նիստը, թե ոչ՝ այլ խնդիր է, դա երևում է հենց նիստի գումարման օրը»,- ասաց քաղաքապետը։

Ինչ վերաբերում է Արկադի Փելեշյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուն, ապա, նրա խոսքով, որևէ մեկի հետ բանակցություն կամ պայմանավորվածություն չկա: «Այս պահին մենք մեր սովորական առօրյա գործունեությամբ ենք զբաղված»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք փոխքաղաքապետ կառաջարկի՞ Արկադի Փելեշյանին, Մամիկոն Ասլանյանը նշեց, որ ինքը ներկայացնում է քաղաքական թիմ և ոչ թե անձ: «Իմ առաջարկել-չառաջարկելը այս պահին որևէ կապ չունի։ Նման պայմանավորվածություն չկա, որևէ բանակցություն իմ կողմից չի վարվում»,- հավելեց նա։

Իսկ թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը, քաղաքապետը նշեց, որ ամեն ինչ անում է օրենսդրությամբ, և հետայսու էլ որևէ գործողություն իր կողմից բխելու է գործող օրենքի տիրույթից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում