Շիրակի մարզում նոյեմբերի 14-ին, ժամը 00:05-ի սահմաններում 69-ամյա Վարազդատ Մ.-ն իր վարած Nissan Teana մակնիշի 34 Ս 358 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևորներ 32-ամյա Գեորգի Մ.-ն, 28-ամյա Սևակ Հ.-ն և 22-ամյա Հրանտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 15-ին, Հրանտ Մկրտչյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: