ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կասկածել են նրանում, որ նա պատճենել է հրաձգության երկու տարբեր դեպքերի մասին թվիթները։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Նոյեմբերի 15-ին Թրամփի թվիթերյան էջում հայտնվել էր գրառում. «Թող Աստված լինի Սազերլենդ-Սփրինգսի (Տեխաս) ժողովրդի հետ։ ՀԴԲ-ն ու իրավապահները ժամանել են դեպքի վայր»։
Թվիթում, ակնհայտ կերպով, խոսքը Տեխասի եկեղեցում տեղի ունեցած հրաձգության մասին է, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։ Այդ ժամանակ նրա օգտահաշվում հայտնվել էր նույն թվիթը, միայն վերջում ավելացված էր. «Ես հետևում եմ Ճապոնիայից»։
Նոր թվիթն ակնհայտորեն պետք է վերաբերվեր Կալիֆորնիայում հրաձգությանը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այն հասանելի է եղել Թրամփի էջում մի քանի ժամ։











































