Monday, 06 07 2026
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար

Հայաստանը՝ զինվորական «սապոգի» և ոստիկանական մահակի աքցանում

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանությանը հատկացված գումարը կտրուկ ավելացել է։ Եթե 2016 թվականին պաշտպանության ոլորտին հատկացվել էր մոտ 201 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի նախատեսվում է 246 մլրդ։ Աճը կազմում է ավելի քան 17 տոկոս։

Պաշտպանության նախարարության հատկացումների ավելացումն իշխանությունները շատ հեշտ են մոտիվացնում` խաղալով հասարակության հայրենասիրական զգացումների ու նաև վախերի վրա: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում աճել է ոչ միայն բանակի, այլ նաև ուժային մյուս կառուցների ֆինանսավորումը: Նշված ժամանակահատվածում ոստիկանության ֆինանսավորումն աճել է 96 տոկոսով, պաշտպանության ֆինանսավորումը` 94 տոկոսով, իսկ ԱԱԾ–ինը` 60 տոկոսով։ Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ իշխանությունների մոտիվացիան եղել է ոչ այնքան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն ամրապնդելը, որքան` իրենց ամենահուսալի հենարանների համակարգային կշռի մեծացումն ու ինստիտուցիոնալ ամրապնդումը: Այս փաստարկի օգտին է խոսում այն հանգամանքը, որ մեր բանակն, ըստ էության, անպատրաստ էր Ապրիլյան պատերազմին, ինչի համար հատուցեցին տասնյակ երիտասարդներ` իրենց անձնվիրությամբ ու կյանքերով:

Երբ երկրի տնտեսությունը, ըստ էության, չի զարգանում, ինչի հետևանքով էապես կրճատվում են կրթության, առողջապահության ոլորտների հատկացումները, սոցիալական ծախսերը, բայց ավելանում է ուժային սեգմենտի ֆինանսավորումն, ապա, բովանդակային հարթության վրա, գործ ունենք միլիտարիզացված պետության կամ ոստիկանապետության հետ: Այս փաստն, ի դեպ, արձանագրվում է միջազգային հեղինակավոր զեկույցներում` էական հարված հասցնելով մեր պետության քաղաքական հեղինակությանն ու արտաքին ներդրողների աչքում ավելի ոչ գրավիչ դարձնելով տնտեսությունը, որը փաստորեն ոչ միայն վարակված է կոռուպցիոն ախտով, այլ նաև` գտնվում է զինվորական «սապոգի» ու ոստիկանական մահակի վերահսկողության տակ:

Եթե ուժային կառույցների ֆինանսավորումն աճել է, ապա դա ինքնաբերաբար չի ենթադրում, թե մեծացել է դրանց գործունեության արդյունավետությունը, որովհետև ՊՆ-ն, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, ըստ էության, դուրս են ոչ միայն հանրային, այլ նաև խորհրդարանական վերահսկողությունից և գործնականում անհնար է ստուգել ֆինանսական միջոցների տնօրինման, ծախսերի արդյունավետությունը:

Ըստ այդմ` Հայաստանի վերջին տաս տարիների բյուջեներն` իրենց կառուցվածքով, չեն նպաստել տնտեսության զարգացմանը կամ համակարգային բարեփոխումներին, փոխարենը` խթանել են կոռուպցիայի ծաղկմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում