Դոնալդ և Մելանյա Թրամփերի հարսանեկան տորթը նոյեմբերի 17-ին կդրվի «Կուռքեր և պատկերակներ. Հոլիվուդը և ոչ միայն» աճուրդին, որը կանցկացվի Լոս Անջելեսում Julien’s աճուրդի տան կողմից։ Այս մասին հաղորդվում է աճուրդի տան կայքում։

Լոտն իրենից ներկայացնում է հուշ-աղանդեր՝ 12 սմ բարձրությամբ ոչ մեծ շոկոլադե տորթերից մեկը՝ պատված սպիտակ գլազուրով և զարդարված շաքարե վարդով։ Տորթի արժեքը կազմում է 1000-2000 դոլար։

Հարսանեկան օրիգինալ տորթի տրամագիծը կազմել է 177 սմ և կշռել 90 կգ, այն զարդարել են 2000 վարդեր։







































