Tuesday, 30 04 2024
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը

Ում «ատամն» է «Ծառուկյան» դաշինքը ցույց տալիս վարչապետին

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն Ազգային ժողովի այս քառօրյայի ընթացքում՝ մեկը մյուսին հերթ չտալով, տարբեր հարցերի շուրջ կոշտ քննադատություն են հնչեցնում կառավարության և Կարեն Կարապետյանի հասցեին։

Սերգեյ Բագրատյանը, օրինակ, հայտարարում է, որ կառավարության գործունեությունը բերում է անվստահության․ ոչ պակաս սուր քննադատություններ են հնչեցնում դաշինքի մյուս պատգամավորները՝ ի դեպ մոռանալով, որ որոշումներ ընդունող և կայացնողը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է, և հազիվ թե վարչապետը գործի առանց նրա գիտության։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա առաջին անգամը չէ, որ ԲՀԿ-ն խիստ քննադատում է կառավարության ղեկավարներին, և սա հիմնականում արվում է այն շրջանում, երբ այդ կուսակցությունն ինչ-որ ամբիցիաներ է ունենում. «Հիշում եք նաև Տիգրան Սարգսյանի կառավարման վերջին շրջանը, երբ այդ ուժը վարչապետին ու կառավարությանը կատաղի քննադատության էր ենթարկում ու արդյունքում ունեցան իրենց նախընտրած վարչապետը։ Այն, որ հիմա Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2018-ին դառնալ երկրի թիվ մեկ դեմքը՝ այդ մասին բացահայտ հասկացրել է, ու ԲՀԿ-ն հիմա հարմար տեղավորվելու խնդիր ունի»,- ասաց Համբարյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ ԲՀԿ-ն իշխանությունների կողմից վերահսկելի ընդդիմություն է և սրանով փորձում է ուժեղացնել իր դիրքրեը։ «Որպեսզի ինչու ոչ՝ իր ներկայացուցիչները դառնան կառավարության անդամներ, ձևավորվի լայն կոալիցիա ու իրենք ևս պաշտոններ ունենան։ Հատկապես պետք է նկատի ունենալ այն փաստը, որ Դաշնակցական նախարարներն այս կառավարությունում բավականին խոցելի են։ Նույն Արծվիկ Մինասյանը, որն ի սկզբանե վարչապետ Կարեն Կարապետյանի հետ խնդիրներ ունեցավ, և Լևոն Մկրտչյանը, որ վերջինս անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում՝ իր ընկերների կանանց է աշխատանքի տեղավորում և բացահայտորեն հովանավորում ՇՊՀ հանրաճանաչ կաշառակեր ռեկտոր Սահակ Մինասյանին»,- նկատեց քաղաքագետը։

«Եթե ԲՀԿ-ն 2018-ին կոալիցիա ձևավորի, արդյոք չի՞ թուլացնի իր դիրքերը», հարցին ի պատասխան Համբարյանն ասաց. «ԲՀԿ-ի ֆենոմենը շատ հետաքրքիր է, քանի որ կա Գագիկ Ծառուկյանի անձը։ Ինչ էլ որ լինի՝ Գագիկ Ծառուկյանն իր ընտրազանգվածն ունի։ Լինի նա կոալիցիոն կառավարության անդամ, թե ոչ՝ միևնույն է, այդ մասան միշտ գնում է Ծառուկյանի հետևից։ Իհարկե վարկանիշի որոշակի անկում կլինի, բայց կոնկրետ Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը մի փոքր այլ է»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ «Ծառուկյան» խմբակցությունը բուֆերային է՝ ո՛չ ընդդիմություն է, ո՛չ էլ պաշտոնապես իշխանություն, և տարբեր փուլերում կարող է հայտնվել իրեն ձեռնտու ճամբարներում։ «Այդ ֆրակցիան առանձնապես չի թաքցնում, որ ապագայում կհստակեցնի իր կարգավիճակը և ըստ իս՝ գուցե իրենց պահանջներն այս պահին չեն բավարարվել և հիմա փորձում են «ատամ ցույց տալ»։ Տվյալ դեպքում թիրախը կառավարությունն է, քանի որ կառավարությունը միշտ համարվում է իշխանության ամենախոցելի օղակը»,- նկատեց Հակոբյանը։

«Արդյո՞ք դա համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ», հարցին ի պատասխան քաղտեխնոլոգն ասաց. «Քանի որ այդ քաղաքական ուժի և կոնկրետ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցված էր Սերժ Սարգսյանի հետ և, ըստ իս, Սարգսյանը շարունակում է ազդեցություն ունենալ այդ քաղաքական ուժի որոշումների վրա։ Հիմա կոնկրետ դժվար է ասել, մի փոքր ժամանակ է պետք։ Համենայնդեպս, այդ համաձայնությունը ես չեմ բացառում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում