«Կարծում եմ, որ ընդդիմությունն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը և նաև քննադատելու կառավարությանը: Եվ այստեղ զարմանալու բան չկա, որ «Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերները քննադատում են կառավարությանը, հակառակ պարագայում նրանք կլինեին իշխանության մաս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՝ անդրադառնալով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության կողմից կառավարության հասցեին հնչեցված քննադատություններին:
Շարմազանովի խոսքով՝ մենք ունենք ոչ թե մեկ, այլ երկու ընդդիմադիր խմբակցություն՝ ի դեմս «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































