Կառավարությունը պետք է աջակցի սահմանամերձ համայնքներում արտադրական ձեռնարկություն ունեցող անձանց: Այս մասին այսօր խորհրդարանում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:








































