Monday, 08 06 2026
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները Հայաստանում ապահովված են ինսուլինով և թեստ-երիզներով

Շաքարային դիաբետով հիվանդ 520 մինչ 18 տարեկան երեխա է հաշվառված Հայաստանում հոկտեմբեր ամսվա տվյալներով: Նրանցից յուրաքանչյուրին պետությունն ապահովում է անվճար ինսուլինով, ինչպես նաև թեստ-երիզներով:Նոյեմբերի 14-ին՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

«Առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ առկա է ինսուլինի բացարձակ անբավարարություն: Եվ միակ լուծումն ինսուլին ստանալն է: Հայաստանում բոլոր երեխաներն ապահովված են ինսուլինով: Ունենք մարդկային ինսուլին և ինսուլինային անալոգներ, որոնք համարվում են նորագույն ինսուլիններ»,-ասաց Աղաջանովան:

Շաքարային դիաբետի վերահսկման համար անհրաժեշտ է օրական մի քանի անգամ չափել գլյուկոզան արյան մեջ՝ հասկանալու ինսուլինի դոզայի կամ սննդի մեջ կա փոփոխության անհրաժեշտություն: Արյան մեջ գլյուկոզայի քանակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզները 2016-ից երեխաները պետությունից ստանում են անվճար:

«Ամսական մեկական տուփ տրվում է բոլոր երեխաներին: Նաև մեկական տուփ երեխաները ստանում են «Երազ» բարեգործական հիմնադրամի կողմից»,-ասաց գլխավոր մանկական էնդոկրինոլոգը:

Նրա խոսքով՝ պետությունը և բժիշկները ոչինչ չեն կարող անել առաջին տիպի դիաբետը կանխելու համար: Այդ տեսակի դիաբետը պայմանավորված է գենային մուտացիաներով և ոչ մի կանխարգելման միջոց ողջ աշխարհում չկա: 2-րդ տիպի շաքարային դիաբետը երեխաների դեպքում երիտասարդացել է: Այդ տիպի դիաբետով տառապող 4 երեխա ունենք Հայաստանում: Սակայն դիաբետի այդ տեսակը կանխարգելել կարելի է: Անհրաժեշտ է ճարպակալման և նստակյաց կյանքի դեմ պայքար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում