«Ինչ է նշանակում չհիմնավորված վարչարարություն, դա ում կողմից և ինչպես է կատարվում»,- սոցապ նախարարին իր հարցն ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նախարարի խոսքով՝ վարչարարությունն առաջանում է լիազոր մարմին-կենսաթոշակային մարմին-բանկ-հաճախորդ հարաբերություններում:
Ինչ վերաբերում է կենսաթոշակները ամսի 1-ին վճարելու հնարավորությանը, նախարարը հիշեցրեց, որ նախկինում կենսաթոշակների վճարումը ձգվում էր ընդհուպ մինչև ամսվա կեսերը, իսկ այժմ բոլոր կենսաթոշակները վճարվում եմ աշխատանքային երրորդ օրը. «Մեզ այդ երկու օրն անհրաժեշտ է, որպեսզի նախորդ ամսվա 31-ին տրված քաղաքացիների դիմումները ևս մշակվեն, և քաղաքացիների իրավունքները իրացվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































