«55 հազար դրամից որքա՞ն գումարն է ռեալ հասնելու դայակին, որտե՞ղ է սա գրված, և ո՞ւմ կամքն է սա լինելու»,- ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցն ուղղված էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
Ի պատասխան՝ Հակոբյանը նշեց, որ դայակի աշխատավարձը կառավարությունը համաֆինանսավորելու է ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափով. «Որպեսզի ես ձեզ պրակտիկորեն բացատրեմ, բոլոր մայրերի պայմանագրերը պետք է իմանամ: Մենք ասում ենք՝ այդ պայմանագրերով աշխատավարձի կեսը, բայց ոչ ավելի, քան 55 հազար դրամն է, կարող ենք փոխհատուցել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































