«Էս խնդիրը շատ ավելի կարևոր է, քան այսօրվա օրակարգում ընդգրկված ցանկացած հարց»,- դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նկատի ունենալով տոնավաճառների առևտրականներին վերաբերող հարցը:
Ի պատասխան՝ Շարմազանովը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը՝ ասելով. «Թե որ հարցն է կարևոր, որոշում է ԱԺ խորհուրդը խորհրդի նիստի ժամանակ: Ինչո՞ւ եք ստիպում, որ ես նիստը խախտումով վարեմ: Ես ձեր ասածի բովանդակությունը չեմ մերժում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































