Թուրքիայի և Ռուսաստանի համերաշխությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում էլ ավելի է ամրապնդում երկրների միջև հարաբերությունները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում անցկացված հանդիպման ժամանակ։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կշարունակեն ամրապնդել հարաբերությունները տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում։
Թուրքիայի նախագահն այսօր ժամանել է Սոչի, որտեղ ընթանում է հանդիպում ՌԴ նախագահի հետ։ Թռիչքից առաջ Էրդողանը հաստատել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է լինել հանդիպման օրակագում։






































