Մոտ 1 կգ տրյուֆել տեսակի սունկն Իտալիայում կազմակեպված աճուրդում իրացվել է 75 հազար եվրոյով։ Այս մասին հայտնում է Daily mail-ը։
Նրբահամ մթերքի 850 գրամի գնորդը դարձել է հոնկոնգցի ֆինանսիստ Յուջին Ֆունգը, ով մասնակցել է աճուրդին արբանյակային կապի միջոցով։
Աճուրդից ստացված միջոցների մի մասը կուղղվի բարեգործությանը։
Ընդհանուր առմամբ աճուրդի է ներկայացված եղել հազվագյուտ սնկերով 10 լոտ, որոնց համար գնորդները վճարել են 370 հազար դոլար։








































