Ամերիկյան վիդեոհոսթինգային YouTube ծառայությունից ջնջվել են մի քանի տասնյակ հազարավոր հոլովակներ՝ «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորման նախկին պարագլուխ Անվար ալ-Ավլակիի ելույթներով։
Աշնան սկզբին ծառայությունում կարելի էր հայտնաբերել նրա ելույթներով ավելի քան 70 հազար հոլովակ։ Ներկայում հարցման արդյունքում ստացվում են մոտ 19 հազար տեսանյութեր՝ հիմնականում ռեպորտաժներ և փաստագրական նյութեր, փոխանցում է TASS գործակալությունը։
Վիդեոհոսթինգը կիրառել է հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով նշել տեսանյութերը, որոնցում մասնակցություն ունի «Ալ-Քաիդայի» նախկին պարագլուխը։ Այնուհետև YouTube-ի աշխատակիցները ջնջել են կոնտենտը։











































