NASA-ն Միջազգային տիեզերակայան կուղարկի աղիքային ցուպիկի բակտերիաներ։ Այս մասին հայտնում է Inverse-ը։

Միկրոօրգանիզմները ՄՏԿ կտեղափոխվեն բեռնատար Cygnus տիեզերանավով, որի արձակումը ծրագրված է այսօր։
Աղիքային ցուպիկի՝ ուղեծիր տեղափոխման նպատակը գիտական է. կայանի միջազգային անձնակազմը ծրագրում է միկրոօրգանիզմների վրա մի ողջ շարք փորձեր իրականացնել, որոնց թվում է բակտերիաների վրա միկրոգրավիտացիայի ազդեցության ուսումնասիրումը։






































