Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կիրակի կայցելի Կատալոնիա՝ առաջին անգամ այն բանից հետո, երբ Մադրիդն ուղիղ կառավարում է մտցրել տարածաշրջանի նկատմամբ։ Այցը տեղի է ունենում մեկ օր անց այն բանից, երբ հարյուր հազարավոր կատալոնացիներ ցույց են անցկացրել՝ ձերբակալված տարածաշրջանային պաշտոնյաների ազատ արձակման պահանջով, հայտնում է AFP-ն։
«Սպասվում է, որ Մարիանո Ռախոյը կժամանի Բարսելոնա տեղի ժամանակով 11.00-ին՝ հաջակցություն «Ժողովրդական կուսակցության»՝ հաջորդ ամիս կայանալիք քվեարկության նախաշեմին»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քաղաքում Ռախոյը հրապարակային ելույթ չի ունենա։
Իսպանիայի վարչապետն այց է իրականացնում Կատալոնիա 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ պաշտոնանկ է արել կատալոնացի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին, նրա կառավարությանն ու խորհրդարանին, դադարեցրել տարածաշրջանի ինքնավարությունն ու դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ գումարել։












































