Ջենիֆեր Լոպեսի նոր տեսահոլովակը Amor, Amor, Amor երգի հիման վրա
48-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ներկայացրել է նոր երգ՝ Amor, Amor, Amor, և դրա հիման վրա տեսահոլովակ: Երգը երգչուհու և պուերտոռիկացի ռեփեր Ուիսինի համատեղ աշխատանքն է:

«Ժամանակն է սեր տարածելու»,- գրել է երգչուհին Instagram-ում և կիսվել է տեսահոլովակով:
Տեսահոլովակը նկարահանվել է մետրոյում, Լոպեսը ներկայացել է մի քանի զգայուն կերպարով:










































