Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն լքել է Վիետնամի Դանանգ քաղաքի մեդիակենտրոնի շենքը, որտեղ ընթանում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը: Թրյուդոյին ծափահարել են և՛ լրագրողներ, և՛ կամավորներ, հայտնում է PrimaMedia-ն:

Հաղորդվում է, որ Թրյուդոն հեռացել է անվտանգության աշխատակիցների կիպ օղակով շրջապատված: Սակայն աղջիկները որոշել են նրան սպասել փողոցում: Երբ Թրյուդոն դուրս է եկել, նրանք սկսել են արագորեն վարչապետին լուսանկարել իրենց հեռախոսներով:






































