«Մենք մի քիչ ժամանակից առաջ ենք ընկնում`փոխզիջումների, լուծումների մասով: Իմ խորին համոզմամբ, մենք շատ հեռու ենք այդ փուլից: Այն, ինչ-որ այսօր նկատում ենք բանակցային գործընթացում, միանշանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, նույնիսկ ցանկություն չունի գնալ որեւէ լուծումների»,- ՀՀ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը`հավելելով, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը և փորձել «նրանց որոշ բաներ բացատրել»: