Աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկի՝ Mardan Palace-ի ունեցվածքը, որը գտնվում է ծովի ափին թուրքական Անթալյայից ոչ հեռու, սկսել են թալանել: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հաղորդմամբ՝ թալանի պատճառը չաշխատող ազդանշանային համակարգն է:
Նշվում է, որ արձանագրվել է հյուրանոցի և դրա շատրվանների դեկորի ոսկեջրած մասնիկների, ճաղաշարքերի, ցանկապատի մասերի գողություն: Դեկորի այդպիսի ծավալի և տարածքի մասշտաբի դեպքում գողոնի չափը հաշվելը դժվար է:
Mardan Palace-ի տարածքը 180 000 քմ է: Հյուրանոցը կառուցվել է ոսկու և բյուրեղի օգտագործմամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հյուրանոցը փակել են տիրոջ՝ Թելման Իսմաիլովի որոշմամբ: Պատճառը տնտեսական ծանր վիճակն է: Շենքերում անջատված են էլեկտրականությունը և ջուրը:




















































