«Մենք ունենք ազգային անվտանգության խնդիր, մենք մեր մարտունակությունը պետք է ամրապնդենք։ Եթե պատասխանատու անձինք որոշել են այդպես, ուրեմն կա որոշակի վերլուծություն։ Նա առաջարկում է գիտնականներին ու բոլոր այն մարդկանց, որոնք զենքի հետ առնչություն չեն ունեցել, ուղարկել ծառայության, որպեսզի պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին»,- անդրադառնալով տարկետման իրավունքի սահմանափակմանը՝ ասում է ԵՊՀ աշխատակազմի ղեկավար և գնումների հանձնաժողովի նախագահ Ալիկ Ղարիբյանը:







































