Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ

ԵՄ-ին հետաքրքիր է՝ արդյո՞ք գոնե ձևական պարկեշտությունը կպահպանվի, թե՞ Սարգսյանը կտեղափոխվի վարչապետի պաշտոնին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

– Հայաստանում որոշակի մտահոգություններ կան նոյեմբերի 24-ին ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում ընդունվող հռչակագրի հետ կապված։ Այդ մտահոգությունների առանցքում է հակամարտությունների կարգավորման դրույթը, որն ըստ որոշ տեղեկությունների՝ այնքան էլ հայանպաստ չէ։ Արդյո՞ք կարծում եք՝ նման խնդիր իսկապես հնարավոր է առաջանա, ի՞նչ կարող է անել Հայաստանը։

– Հայկական պատվիրակությունը վերջին շաբաթներին ակտիվ աշխատանք է տանում՝ հռչակագրի ձևակերպումները շտկելու նպատակով, և այդ նպատակին հասնելու բավական լավ նախադրյալներ կան:

Այլ խնդիր է, որ պետք էր առավելագույնն անել՝ թույլ չտալու համար, որ այդպիսի իրավիճակ ստեղծվի: Տարբեր միջազգային հարթակներում ռուսական շահերի պաշտպանությամբ հանդես գալով, հայ պաշտոնյաներն իրենք են նպաստել թյուր ընկալման տարածմանը, ըստ որի՝ ԼՂ հակամարտությունը դիտվում է նույն համատեքստում հետխորհրդային այլ հակամարտությունների հետ, որոնց անմիջական մասնակիցը՝ ագրեսորը, Ռուսաստանն է: Կարելի է վերհիշել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրի դեմ քվեարկությունը՝ ռուսական շահերից ելնելով, երբ անգամ պատվիրակության ղեկավար Ա. Գեղամյանն ընդունել էր, որ հռչակագրի նախագիծը բավական հայանպաստ կետեր էր պարունակում, ՄԱԿ-ի ԳԱ-ում քվեարկությունները և այլն: Այսինքն՝ հետևողական աշխատել է պետք այսպիսի իրավիճակներում չհայտնվելու համար, ոչ թե թույլ տալ, որ ավելորդ խնդիր առաջանա ու իրավիճակային լուծում փնտրել, թեկուզ ներկայումս առկա խնդրի լուծման հնարավորություն կա:

– Տեղեկություն կա նաև, որ Հունգարիան հնարավոր է պահանջի փոխել հռչակագրի տեքստը՝ Կիևի պատճառով։ Հայտնի է, որ Հայաստանն ու Հունգարիան ևս խնդիր ունեն՝ ընդհուպ նշվում է, որ Հունգարիան կարող է լինել այն երկրներից մեկը, որը փորձի տապալել նաև համաձայնագրի ստորագրումը։ Դուք կիսո՞ւմ եք այդ գնահատականը։

– Հունգարիայի և Ուկրաինայի միջև առկա վեճն այդքան սրվել է մեծապես այն պատճառով, որ ապրիլին Հունգարիայում ընտրություններ են լինելու, և վարչապետ Վ. Օրբանը, նպատակ ունենալով պահպանել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը, օգտագործում է քարոզչական բոլոր հնարքները՝ մասնավորապես ներկայանալով որպես բոլոր հունգարացիների շահերի պաշտպան: Ոչ նախընտրական ժամանակաշրջանում առավել հավանական կլիներ Ուկրաինայի հետ երկկողմանի հարաբերությունների ձևաչափով, հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում փոքրամասնության խնդիրը կարգավորելը: Այսինքն՝ Ուկրաինայում հունգարական փոքրամասնության առջև ծագած խնդրի շահարկումը, նախ և առաջ, ներքաղաքական գերխնդրի լուծմանն է նպատակաուղղված՝ նույն կերպ, ինչպես իշխող կուսակցության քարոզչամեքենայի կողմից «Սորոսի դավադրության» և ներգաղթի խնդրի մասին անընդհատ թմբկահարելը:

Միաժամանակ, Հունգարիան ԱլԳ-ն առհասարակ տապալելու քաղաքականություն չի վարում՝ անգամ լինելով Ռուսաստանի գրեթե միակ գործընկերը ԵՄ-ի անդամներից: Իսկ եթե նկատի ունեիք, որ Հայաստան-ԵՄ պայմանագրի հետ կապված ԵՄ-ի խնդրահարույց անդամներից մեկը կարող է հենց Հունգարիան լինել, ես նման տեղեկություններ չունեմ:

– Ե՛վ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից հավաստիացումներ են հնչում, որ համաձայնագիրը կստորագրվի հենց ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Եվրամիությունը կցանկանար իմանալ, թե ում հետ է գործ ունենալու Հայաստանում 2018-ից հետո։ Արդյո՞ք Հայաստանի նոր թիվ 1 պաշտոնյայի ով լինելն էական է ԵՄ-ի համար։

– Թերևս այո, թեկուզ այն չափով, որ անգամ ՀՀԿ-ի մենաշնորհային վիճակի պարագայում կարող է հետաքրքրել, արդյո՞ք գոնե ձևական պարկեշտությունը կպահպանվի, թե՞ Ս. Սարգսյանը կտեղափոխվի վարչապետի պաշտոնին: Մյուս կողմից, բոլորը հասկանում են, որ ձևականություններն անիմաստ են. բոլորը, ովքեր սահմանադրական փոփոխություններին հավանություն են տվել, այդ թվում՝ դրանք «քայլ առաջ» համարած միջազգային ատյանները, նպաստել են ՀՀԿ-ի մենաշնորհն ինստիտուցիոնալ դարձնելուն և Ս. Սարգսյանի մոտ ցանկության առկայության դեպքում նրան ցմահ իշխելու կամ իշխանությունը ժառանգաբար փոխանցելու հնարավորություն տալուն:

– Ուսումնասիրելով համաձայնագիրը, ի՞նչ եք կարծում, սա առավելագո՞ւյնն է, որ կարող է ունենալ ԵԱՏՄ անդամ երկիրը ԵՄ-ի հետ համագործակցության կոնտեքստում։ Արդյո՞ք դրա ստորագրումը կմոտեցնի Հայաստանին գոնե ԱլԳ առաջատար եռյակին։

– Առավելագույնը չէ, ընդհակառակը՝ ավելի շատ հիմքն է, որի հիման վրա Հայաստանը պետք է խաղի որոշակի կանոններ պահպանի՝ ավելիին ձգտելու դեպքում: Ու արդեն քաղաքական կամքից է կախված թե՛ ԱլԳ առաջատար եռյակի, թե՛ ավելի բարձր չափանիշների ձգտելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում