Friday, 03 07 2026
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին

Հասարակությանը օրինագծով պղտորում են, չեմ հասկանում նախարարին. Նարինե Դիլբարյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով տարկետման իրավունքի վերացմամբ հասկանալի չէ, թե ինչ  խնդիր է փորձում լուծել Վիգեն Սարգսյանը, ես նրան չեմ հասկանում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ Ըստ նրա՝ այս նախագծով ո՛չ սոցիալական արդարության, ո՛չ կոռուպցիայի, ոչ էլ  բանակի  համալրման  խնդիր  չի լուծվում։ Դասախոսի համար ուրախալի է այն, որ  ուսանողները կարողացան հասնել նրան, որ Լևոն Մկրտչյանը իրենց հետ  հանդիպի: Ինչ վերաբերում է նրան, որ  «Հանուն գիտության զարգացման» երիտասարդները մերժել են  Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը, ապա Նարինե Դիլբարյանը կարծում է, որ երիտասարդները ճիշտ են  արել, հանդիպման  ձևաչափը  շատ կարևոր է, պետք է  լինի բաց քննարկում։

Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ երիտասարդների շարժումը գնում է կոնստրուկտիվ, ճիշտ ուղով։

«Այս նախագիծը, ինչպես նման  նախորդ նախագծերը, ևս կարող է կրել վճռական փոփոխություններ՝ հաշվի առնելով հասարակության այն շերտի նպատակները և  ձգտումները, որոնց համար գրված է։ Ուստի ես ուրախ եմ, որ մեր երիտասարդները գնում են քննարկումների ճանապարհով»,- շեշտեց նա։

Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը այլընտրանք  չէ, քանի որ սամանված 3 տարի ծառայությունը  խոչընդոտող, երկյուղներ առաջացնող գործոն է, ճիշտ կլինի, որպեսզի ռազմական  ամբիոնները  վերականգնվեն։

Ըստ նրա՝  արդարության  մասին խոսք չի կարող գնալ, երբ օրենքը ընդունողներից շատերը չեն  ծառայել, բացի այդ,  կոռուպցիոն  սողանցքներ  մնում են,  հիմնականում  բժշկական  թղթերի հիման  վրա են  բանակից ազատվում։

«Անհնար է մասնակի արդարություն հաստատել։ Հետո  գիտեք, արդարությունը որն է, հայտնի առակ կա։ Եվ այսպես եղիցին հետինք առաջինք և առաջինք հետինք, զի բազումք են կոչեցյալ  և սակավք են ընտրյալ: Այսպես հետիններն առաջին կլինեն, և առաջինները՝ հետիններ, որովհետեւ կանչվածները բազում են, ընտրվածները՝ սակավ։ Արդարության կեղծ մոդել պետք չէ բերել»,- շեշտեց նա։

Նարինե Դիլբարյանի խոսքով ՝ նախագծով հասարակությանը պղտորում են, վտանգավոր  եզրագծին ենք։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում