Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Որոնվում են մի շարք գողություններ կատարած անձինք

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը։ Տվյալներ են ձեռք բերվել` նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2017թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում գործող ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահից հափշտակվել են երաժշտական գործիքներ՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում։

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ռեստորանից կատարված գողության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել գողացված գործիքներից մեկը՝ ստեղնաշարային գործիքը, և ներկայացվել ճանաչման։ Գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ գողությանը մասնակցություն են ունեցել նաեւ այլ անձինք, որոնց շրջանակը հստակեցնելու, ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական ու օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են։

Պարզվել է, որ նույն խմբի կողմից են կատարվել նաև 2017 թվականի օգոստոսին «Հայփոստ» ՓԲԸ-ի «Հարավ» փոստային մասնաճյուղի Ջերմուկի փոստային բաժանմունքից, ինչպես նաև Արարատի մարզի Նորաշեն գյուղում ավտոմատ անջատիչների եւ պղնձե մալուխների գողությունները։

Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձանց կողմից կատարվել են այլ առերևույթ հանցավոր արարքներ եւս։ Հրապարակելով նրանց լուսանկարները՝ խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են նրանց գործողություններից ՝ դիմեն ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում