ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Հեղինակները Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանն են: Նրանք առաջարկում են Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ մի ժամանակ բժշկին ծեծելը սպորտաձև էր դարձել: Նա կարևորում է այս նախագիծը:









































