Սմարթֆոններն այնպես են արմատացել մեր կյանքում, որ առանց դրանց հնարավոր չէ սկսել օրը։ Շատերը սակայն սկսել են գանգատվել iPhone-ի զարթուցիչի ձայնի տհաճությունից։ Շատերը խոստովանել են, որ զարթուցիչի «Ռադար» մեղեդիից իրենց մոտ առաջանում է սմարթֆոնը պատին հարվածելու ցանկություն։
Թոբի Սևիլը, ով հանդիսաում է կենցաղային աղմուկի հետազոտություններով զբաղվող Quiet Mark ընկերության գլխավոր ինժեներ, ասում է, որ «Ռադարի» նյարդայնացնող գործոնի գաղտնիքը ձայնի հաճախականության մեջ է, որը տատանվում է մարդու ականջի համար ոչ հարմարավետ միջակայքում՝ 2-5 կՀց։ Նրա խոսքով՝ Presto մեղեդիի պարագայում պատկերն ավելի սադիստական է։











































