Այսօր շարունակվում է ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց ուսանողներին` կոնֆլիկտների չգնալ:
«Խնդրում եմ մի՛ տաքացեք, կոնֆլիկտների մի՛ գնացեք, սա այն տեղը չի, որտեղ մենք կոնֆլիկտի գնանք: Անվտանգության աշխատողները այնպես չի, որ մեր վատն են ուզում, իրենց հետ խնդիր չունենք»,-կոչ արեց նա:
Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու են մերժել պաշտպանության նախարարի հրավերը: