«Մենք ոչ թե Ռուսաստանն ենք մերժում, այլ մերժում ենք գաղութացումը։ Մերժում ենք ինքնիշխանության կորուստը։ Կողմ ենք բոլոր պետությունների հետ բարիդրացիական, իրապես գործընկերային հարաբերություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Օրերս իր հարցազրույցում Ժիրայր Սեֆիլյանը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դիտարկում էր ապագաղութացման համատեքստում. «Համաձայնագիրը կունենա իր դրական ազդեցությունը ինչպես վարչակազմի բռնապետական դրսևորումները և ռուսական գաղութատիրությունը զսպելու, այնպես էլ մոտ ապագայում անխուսափելիորեն իրականացվելիք մեր ապագաղութացում-ազատագրումը (Armexit) հնարավորինս դյուրին ու անցնցում դարձնելու առումներով»,- ասել էր Սեֆիլյանը։
Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է շարժումը նաև Եվրոպայի հետ համագործակցության քայլեր մշակի, շարժվի այդ ուղղությամբ. «Բնականաբար, հավաքված են անձինք, ովքեր ունեն իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումները։ Բոլորն ինքնուրույն, կայացած անձինք են, ունեն իրենց համոզմունքները։ Ես կողմ եմ, որ Եվրամիության հետ ունենանք սերտ հարաբերություններ։ Այդ համաձայնագրին նույնիսկ քննադատաբար եմ մոտենում, որ այն չունի այնքան խորը բովանդակություն, որքան որ ես կցանկանայի։ Մեր գործընկերների մեջ ևս կան մարդիկ, որ նման մոտեցումներ ունեն։ Խորը քննարկում չի եղել, բայց ճակատն անպայման իր վերաբերմունքը կարտահայտի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































