Չիֆ անունով 2 տարեկան բիգլը հանրահայտ է դարձել իր ականջի շնորհիվ, որի ծալքերում տիրուհի Ջեյդ Ռոբինսոնը հայտնաբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիսադեմքը:
Պատկերը հրապարակվել է doddsy1975 ծածկանունով օգտատիրոջ թվիթերյան էջում՝ հետևյալ հաղորդագրությամբ. «Ֆեյսբուքյան ընկերս հենց նոր realDonaldTrump (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջի հասցեն) է հայտնաբերել իր շան ականջում»:
Պատկերը վիրուսային է դարձել և մոտ 50 000 «հավանոմ» և 18 000 ռեփոստ է ունեցել 3 օրում:
Շան տիրուհին որոշել է օգտվել իր շան հայտնիությունից և հանրությանը խնդրում է իրեն օգնել Չիֆի բժշկական սպասարկման հարցում:
«Հեյ, ժողովուրդ, խնդրում եմ, օգնեք ֆինանսով իմ Չիֆի համար՝ նրա համար անասնաբույժի մոտ ընդունելություն ապահովելու համար»:












































