Sunday, 28 06 2026
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են

Հրազդանի 2 բնակիչների սպանության համար մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանությունը կատարվել է շահադիտական նկատառումներով՝ նույն քաղաքի 32-ամյա բնակչի կողմից՝ իր հայրական տանը։ Վերջինս տուժողների հետ ծանոթ է եղել ավելի վաղ։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին տեղափոխել է իր հայրական տուն, որտեղ ծեծել է նրանց  և գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ 32-ամյա տղամարդը մետաղական լարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:

Կատարված առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր, որտեղ դաշտամիջյան ակոսի մեջ փոս են փորել և թաքցրել դիերը:

Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի գտնվելու վայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից, ինչի մասին իրավապահներին ահազանգել էին նրանց հարազատները։ Հարուցվել էր քրեական գործ, և Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նրանց դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։

Նախաքննության ընթացքում կատարվել է ճանաչման գործողություն և հարազատները, հիմք ընդունելով հագուստները, ատամնաշարը և մի քանի այլ կողմնորոշիչ տվյալներ, հայտարարել են, որ դիակները հանդիսանում են Վարդուհի Սիմոնյանինը և Սամվել Ալիխանյանինը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում