Լիտվայում անցկացվել է ԵՄ-ի կողմից Ուկրաինայի աջակցության ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրը ստացել է «Մարշալի պլան» անվանումը։ Փաստաթուղթը նախատեսված է 10 տարվա համար և ծրագրում է Կիևին 50 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնության տրամադրում։
Տնտեսական, ռազմական և մարդասիրական ոլորտներում Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ հանդես է եկել Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը։ Նախագիծը «Մարշալի պլան» է անվանվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի օգնության ծրագրի օրինակով։
Ամեն տարի Կիևը կստանա 5 մլրդ դոլար։ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի խոսքով՝ օգնությունը, որը ներկայում ստանում է Ուկրաինան, բավարար չէ։
Դիվանագետը հույս է հայտնել, որ ԵՄ անդամները պլանին հավանություն կտան «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 24-ին, հայտնում է RIA Novosti-ն։
«Մարշալի պլանը» ուժի մեջ կմտնի, եթե փաստաթղթին հավանություն տան նաև ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան։











































