ՀՀ Լոռու մարզի 160 բնակիչ ունեցող Քարաբերդ համայնքում արդեն տասը տարի է, ինչ դպրոց չկա: Պատճառը բնակչության թիվն է: Համայնքապետ Յուրիկ Շավելյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ գյուղում այս պահին միայն ծերացող ընտանիքներ են ապրում, իսկ երիտասարդները հեռացել են գյուղից և հաստատվել Վանաձոր քաղաքում
«Այն ջահելությունը, որ կար, հիմա Վանաձորում է, երեխաներն այնտեղ են դասի գնում: Հարմար չէ այստեղ ապրել: Ձմեռը մեր գյուղում համարյա վեց ամիս է տևում: Գյուղը գազաֆիկացված էլ չէ: Ես ցանկություն էի հայտնել, որ գազաֆիկացման ծրագրի մեջ մտցնեին գյուղը, այն էլ չստացվեց: Ասացին՝ բնակչությունը քիչէ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: