ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ճապոնիա այցի երկրորդ օրը զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Երբ Սպիտակ տան ղեկավարը երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ այցելել է կայսերական Ակասակա պալատ, նրան առաջարկել են մասնակցել դեկորատիվ ընտանիացված ծածանների ծիսական կերակրմանը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Թրամփի համբերությունը չի բավականացրել կերակրելու ձկներին փոքր չափաբաժիններով, ինչպես դա արել է Աբեն, այդ իսկ պատճառով նա բացել է փայտե տուփն ու ողջ պարունակությունը լցրել ջրի մեջ։ Նախագահի այդ արարքը ժպիտ է առաջացրել ներկաների մոտ։
Դրանից հետո պալատի աշխատակիցները շտապել են մաքրել ավազանը, քանի որ մեծ քանակությամբ կերը կվնասի ձկներին։








































